Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում հզոր պայթյունը տասը մարդու կյանք է խլել

Հնդկաստանի ֆաբրիկաներից մեկում հզոր պայթյունը տասը մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պարադեշ նահանգում գտնվող մանածագործական ֆաբրիկայում փետրվարի 23-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հիմքից քանդել է ոչ միայն ֆաբրիկան, այլև մոտակայքում գտնվող մի քանի շինություն ևս:

Թեպետ պայթյունի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի տարածքում ապօրինի գործել է հրավառությունների արտադրմամբ զբաղվող արհեստանոց:

Կատարվածի հետևանքով հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]