Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի տեսանյութը

Հրապարակվել է Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի 
տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է ՃՏՊ-ի տեսանյութ, որտեղ երևում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենաներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, կադրերում  երևում է, թե ինչպես է հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան բախվում թիկնազորի մեքենային: 

Դոդոնը «ֆեյսբուք»-ում գրել է, որ անվտանգ տարածքում է: Նա կոչ է արել իր կողմնակիցներին և ընդդիմադիրներին զերծ մնալ այդ ՃՏՊ-ի վերաբերյալ տարբեր շահարկումներից՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Մոլդովայի ղեկավարը դեպքն անվանել է «անհաջող հանգամանքների զուգադիպություն»:

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 24-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]