1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի

«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբին է միացել նոր դարպասապահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 20-ամյա հեռանկարային դարպասապահ Աշոտ Այվազյանի հետ, որը նախկինում հանդես է եկել «Էրեբունի»-ում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]