Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել

Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիում զինյալների խումբը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են երկրի կայունացման համար գործունեություն ծավալող ՄԱԿ-ի առաքելության անդամներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներից երեքը մահացել են, մեկը՝ վիրավորվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մալիի հարցով հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Մահամաթ Սալեհը նշել է, որ ազդվել է կատարվածից և որ խստորեն քննադատում է այն: Նա իր ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]