Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
13:42, 23 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, 25-26-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը սպասվում են տեղումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում