Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման 
շինաշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:

Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան,   կծառայի տվյալ տարածաշրջանի բնակչությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետին տեղեկացվել է, որ դպրոցի շինաշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին: Ուսումնական հաստատությունը կհամալրվի ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումն ու ընդգծել, որ դրանք պետք է պահել մշտական հսկողության ներքո:

Դպրոցը նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 432 աշակերտի համար: Վարչապետին զեկուցվել է, որ երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Դպրոցի նախկին շենքը  88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել էԱյսօր ուսուցումն իրականացվում է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Նորակառույց դպրոցը նախատեսված է ապամոնտաժված դպրոցի տարածքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ:

Տեղեկանք. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 18900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]