Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Մրցագորգ ելան 95 մարզիկ: Ձեզ ենք ներկայացնում մրցանակակիրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել` Հարություն Մանուկյան (57  կգ), Մեժլում Մեժլումյան  (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Արման Անդրիասյան ( 70կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Լյովա Գևորգյան (92 կգ), Կոլյա Հարությունյան (97 կգ) և Աշոտ Ռուշանյան (125 կգ):

 Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Իսպանիայում հունիսին կայանալիք Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2 –ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]