Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է

ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ 
համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայություն են իրականացնում՝ պաշտպանելով իրենց Հայրենիքը, պաշտպանելով Ռուսաստանը, Հայաստանը: Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները դարավոր պատմություն ունեն, տարբեր ժամանակներում աչքի են ընկել սերտ համագործակցությամբ: Հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում:  

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Երկու դաշնակից երկրների ՝Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է: Ինչպես գիտեք, Հայաստանում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում: Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,-ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերին, ապա դեսպանը նշեց, որ դրանք կյանքի են կոչվում պարբերաբար: Ռուս զինվորականները ծառայություն են իրականացնում Հայաստանի իրենց գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:  

Միջոցառումն ավարտվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի կատարման հնչյունների ներքո ցուցադրված հայ և ռուս զինվորների հանդիսավոր քայլերթով:

1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան Գերմանիայի դեմ: 1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]