Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լեռնահովիտ գյուղի մոտ 100 հա խոտածածկ և 50 հա անտառածածկ տարածք է այրվել

Լեռնահովիտ գյուղի մոտ 100 հա խոտածածկ և 50 հա անտառածածկ տարածք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 22-ին, ժամը 13:51-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղին հարակից անտառի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ երկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհն արդեն տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է 40 հա խոտածածկույթ, որից 10 հա՝ անտառածածկ տարածքում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 15 փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:55-ին:

Այրվել են մոտ 100 հա խոտածածկույթ, 50 հա անտառածածկ տարածք, որից 0.5 հեկտարը՝ եղևնիների տնկիներ և մոտ 20 եղևնի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]