Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է 
կատարել Վենեսուելայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ռազմաօդային զորքերի ինքնաթիռը 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության 500 պարագայով ժամանել է Վենեսուելայի սահման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, ինքնաթիռը օդ  է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից: Օդանավը վայրէջք է կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում՝ սահմանից 215 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Բոա-Վիստու է ժամանել երեք բեռնատար՝ 51 տոննա բրինձով և շաքարավազով: Այս պահի դրությամբ ամբողջ հումանիտար օգնությունը պահվում է Բոա-Վիստայի ավիաբազայի պահեստում:

Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլ տալ հումանիտար օգնության ներմուծումը: Մադուրոն հայտարարել է, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը և դիտարկում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]