Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 13, թմրամիջոցի հայտնաբերման 7, խարդախության 6, ծեծի 3, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, սահմանի ապօրինի հատման, ազատությունից ապօրինի զրկման, սառը զենք կրելու, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և վրաերթի 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ