Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեսպան Նազարյանը հանդիպում է ունեցել Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարքի հետ

Դեսպան Նազարյանը հանդիպում է ունեցել Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս 
Պատրիարքի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի քահանայապետական հայկական վարժարանում փետրվարի 20-ին  տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս XX հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-վատիկանյան առկա բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են վաղեմի հոգևոր, մշակութային, միջանձնային ու միջեկեղեցական կապերի վրա։ Կարեն Նազարյանը նշվեց նաև, որ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացմանը և այս համատեքստում կարևորում սփյուռքի դերակատարումն ու ջանքերի համատեղումը։

Կաթողիկոս Պատրիարքն իր աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան օրհանբեր և արդյունավետ դիվանագիտական առաքելություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]