Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մարտ

Մասիսի քաղաքապետի և մյուսների գործը դատախազությունը հետ է ուղարկել քննչական կոմիտե


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի քաղաքապետի և նույն քրեական գործով անցնող մյուս քաղաքացիների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության  բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ