Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

«Արցախ» ֆուտբոլային ակումբը հաղթել է ընկերական խաղում


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղում հաղթանակ է տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախ»-ը ուսումնամարզական հավաքի շրջանակներում ուժերը չափեց վրացական «ՎԻԹ Ջորջիա»-ի հետ: Հայկական ակումբը Կարեն Հարությունյանի և Վարդան Բակալյանի գոլերի շնորհիվ հաղթեց 1:2 հաշվով:

«Արցախ»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցնում Վրաստանում և նախապատրաստվում Հայաստանի առաջնության երկրորդ շրջանին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ