Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուկաշենկոն հայտարարել Է, որ իր որդիները չեն ցանկանում նախագահ դառնալ

Լուկաշենկոն հայտարարել Է, որ իր որդիները չեն ցանկանում նախագահ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ բոլոր որդիներն Էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»,-ասել Է Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների եւ դասախոսների հետ կայացած հանդիպմանը: Նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք Է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում: Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) եւ Նիկոլայը (2004 թ.), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]