Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը երկրների կոալիցիա Է ստեղծում Լուսինը յուրացնելու համար. NASA-ի ղեկավար

ԱՄՆ-ը երկրների կոալիցիա Է ստեղծում Լուսինը յուրացնելու համար. NASA-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը մտադիր Է պետությունների միավորում ստեղծել Լուսինը յուրացնելու պլանների համատեղ իրականացման եւ նրա վրա մշտական ներկայություն հաստատելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը: «Մենք երկրների կոալիցիա ենք ստեղծում, որպեսզի Լուսին վերադառնանք մշտական հիման վրա,-ասել Է նա:-Այլ խոսքով՝ այս անգամ, երբ մենք ժամանենք, մնալու ենք (Լուսնի վրա)»:

Այն հարցին, թե ենթադրվում Է արդյոք Երկրի արբանյակ հասցնել տարբեր սարքեր, ռոբոտացված համակարգեր կամ ԱՄՆ-ի աստղագնացների, Բրայդենսթայնը պատասխանել Է՝ «բոլոր այդ թվարկվածները»: «Մենք կժամանենք ե՛ւ մարդկանց հետ, ե՛ւ վայրԷջքի մոդուլներով, ե՛ւ լուսնագնացներով, ե՛ւ ռոբոտներով»,-պարզաբանել Է նա: Ինչպես ընդգծել Է Բրայդեյնսթայնը, ամերիկյան կողմի տեսակետով, «նպատակն այն չԷ, որ Լուսնի վրա դրոշներ ու հետքեր թողնենք, իսկ հետո չվերադառնանք 50 տարի»:

«Մենք ցանկանում ենք այնտեղ հաստատվել մշտական հիման վրա»,-հավելել Է նա: Ինչպես ընդգծել Է Բրայդենսթայնը, այս պլաններն իրագործելիս կարեւոր դեր կարող են խաղալ մասնավոր ընկերություններն այն առումով, ինչ վերաբերում Է մշակումներին, որոնք թույլ են տալիս բազմակի օգտագործել կրող-հրթիռները եւ տիեզերական սարքերը: NASA-ի ղեկավարն այն բանի հույս Է հայտնել, որ կգա ժամանակ, երբ «Երկրի ու Լուսնի միջեւ ենթակառուցվածքի բոլոր տարրերը կարելի կլինի կրկնակի կիրառել»: «Դա մեզ թույլ կտա գնալ-գալ, բայց դրանում կարեւոր դեր Է խաղում մասնավոր հատվածը»,-ասել Է նա: Բրադենսթայնն ընդգծել Է, որ «Լուսինը մեծ հետաքրքրություն Է առաջացնում միջազգային մակարդակով»: Ինչպես նշել Է նա, դրա պատճառն այն Է, որ «Լուսնի վրա կան ռեսուրսներ», այդ թվում՝ «հարյուր միլիարդավոր տոննա սառույց», որոնք, նրա խոսքով, հեռանկարում կարող են օգտակար լինել որպես «կյանքի պահպանման միջոց»: «Դրանք բնական ռեսուրսներ են, որոնք կարելի Է օգտագործել ամենատարբեր նպատակներով»,-հավելել Է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]