Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ 
ուղղաթիռը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հայկ Սարգսյանն էլ ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով նորությանը, գրել է. «Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:

2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]