Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունի եւ Դոնալդ Թրամփի նմանակները Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին

Կիմ Չեն Ունի եւ Դոնալդ Թրամփի նմանակները Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսը, որը մարմնավորել Է ՉԺՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին, եւ նրա «գործընկերը»՝ ամերիկացի երաժիշտ Դենիս Ալանը, որը մարմնավորել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին: Այն կկայանա փետրվարի 27-28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զույգը ֆոտոսեսիա Է կազմակերպել քաղաքի կենտրոնական մասում, որտեղ գտնվում են մի քանի հինգաստղանի հյուրանոցներ, որոնցից մեկը կարող Է դառնալ գագաթնաժողովի անցկացման վայրը: Առայժմ տեղի այն ծառայությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման եւ անվտանգության ապահովման համար, ոչ մի կերպ չեն արձագանքել նրանց հայտնվելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]