Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանը «միկրոալիքային զենք» Է մշակում ահաբեկիչների դեմ. Global Times

Չինաստանը «միկրոալիքային զենք» Է մշակում ահաբեկիչների դեմ. Global Times

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ արդյունաբերության կորպորացիային (CASIC) կից Պեկինի ռադիոչափումների ինստիտուտն զբաղվում Է նոր ռազմական տեխնոլոգիայի մշակմամբ, որը գործում Է միկրոալիքային ռադիոտեղորոշիչ կայանների սկզբունքով: Ինչպես փետրվարի 22-ին հայտնել Է Global Times թերթը, իշխանությունները պլանավորում են այդ մշակումը կիրառել ահաբեկչության դեմ պայքարում եւ պետական սահմանների պահպանության համար: Սույն մշակումն, ինչպես նշում Է հրատարակությունը, չպետք Է դիտել որպես զանգվածային ոչնչացման զենք:

Պաշտոնապես նախագիծը կոչվում Է «Ակտիվ զսպման միկրոալիքային համակարգ»: Կայանքը վնասազերծում Է «թիրախը»՝ կաթվածահարելով ենթամաշկային նյարդերը եւ ցավ պատճառող զգացողություններ առաջացնելով թշնամու մոտ: Դրանով իսկ ահաբեկիչները կամ այլ չարագործներ զրկվում են ակտիվ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունից: Տեղական զանգվածային լրատվամիջոցները Համացանցում հրապարակել են նոր զենքի լուսանկարները, որի արտաքին տեսքը քիչ բանով Է տարբերվում տեխնիկական սպասարկման քաղաքային ծառայության միկրոավտոբուսից: Մշակողների խոսքով՝ իրենց հաջողվել Է ստեղծել սարքավորանքի երկու տարատեսակ. մեկը կարող Է շարքից անել առանձին անձանց, մյուսն՝ ամբողջ խմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]