Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամբողջ աշխարհում վենեսուելացի փախստականների թիվը հասել Է 3,4 միլիոնի. ՄԱԿ

Ամբողջ աշխարհում վենեսուելացի փախստականների թիվը հասել Է 3,4 միլիոնի. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայից փախստականների թվաքանակն ամբողջ աշխարհում կազմել Է 3,4 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) եւ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է փետրվարի 22-ին: Ազգային միգրացիոն իշխանությունների տրամադրած եւ այլ աղբյուրներից վերցված տվյալների համաձայն, ներկայում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում գտնվում Է 2,7 մլն վենեսուելացի:

«Միջին հաշվով 2018 թվականին ավելի լավ կյանքի եւ պաշտպանություն գտելու որոնումներում Վենեսուելան ամեն օր լքել Է մոտավորապես 5 հազար մարդ»,-ասված Է փաստաթղթում: Վենեսուելայից առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ իր մոտ ընդունել Է Կոլումբիան՝ 1,1 մլն մարդ: Նրան հաջորդում Է Պերուն (506 հազար մարդ), Չիլին (288 հազար մարդ), Էկվադորը (221 հազար մարդ), Արգենտինան (130 հազար մարդ) եւ Բրազիլիան (96 հազար մարդ): ՄԱԿ-ի ՓԳԳԿՎ-ի եւ ՄՄԿ-ի տվյալներով, Լատինական Ամերիկայի երկրների իշխանությունները ժամանակավոր կեցության իրավունք են տրամադրել Վենեսուելայի մոտավորապես 1,3 մլն քաղաքացիների: Դրա հետ մեկտեղ 2018 թվականին լրացուցիչ տրվել Է ապաստան տրամադրելու 232 հազար խնդրագիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]