1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի 
նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

«Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում, և մենք շատ ցավում ենք դրա համար»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` հրաժարականի մասին նամակը ստանալուց հետո մեկ-երկու ամիս սպասել են` մտածելով, որ գուցե Չալդրանյանը փոխի իր մտադրությունը, և եթե առողջությունը լավանա, վերադառնա, բայց Չալդրանյանը մերժել է:

«Այս պահին կինոակադեմիան չունի նախագահ: Որոշեցինք առանց շտապելու ընտրել նախագահին, քանի որ մեծածավալ աշխատանք կա անելու: Ստեղծվել է նախագահություն` կազմված յոթ կինոակադեմիկոսից: Նրանք են` Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Կազարյանը, Աննա Երզնկյանը, Գևորգ Գևորգյանը, Մարտին Ադոյանը  և ես:

Չնայած ես եմ հիմնադրել Կինոակադեմիան, հրաժարվել եմ նորից ընտրվել նախագահ, որովհետև դա բավականին  դժվար գործ է: Հնարավոր չէ լինել և՛ Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և՛ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռը»,- ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]