1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իռլանդիայի կառավարությունն օրինագծեր Է հրապարակել ի դեպս առանց գործարքի Brexit-ի

Իռլանդիայի կառավարությունն օրինագծեր Է հրապարակել ի դեպս առանց գործարքի Brexit-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի կառավարությունը փետրվարի 22-ին հրապարակել Է օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կոչված են պաշտպանելու երկրի տնտեսությունը եւ սոցիալական ոլորտն առանց գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում («կոշտ» Brexit): Կառավարական կայքում հրապարակված «Օմնիբուս» վերտառությամբ փաստաթուղթը ներառում Է 15 օրինագիծ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ինը նախարարությունների աշխատանքի արդյունքն Է»,- ճեպազրույցի ընթացքում ճշտել Է Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սայմոն Քոուվենին: «Մեր ջանքերն այսօր առաջվա պես կենտրոնացած են Եվրամիության հետ փոխգործակցության վրա, որպեսզի Brexit-ի շուրջը համաձայնությունը կայանա, սակայն մինչեւ (Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի) դուրս գալը մնացել Է 35 օր»,- հավելել Է նա: «Չհամաձայնեցված Brexit-ը պարտություն կլիներ բոլորի՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իռլանդիայի համար: Մենք պարտավոր ենք խույս տալ այդ սցենարից»,- ամփոփել Է փոխվարչապետը:

Հրապարակված փաստաթղթի ներածականում նշված Է, որ սույն օրենքները «կոչված են պաշտպանելու իռլանդացի քաղաքացիներին, նրանց աշխատատեղերը, երաշխավորելու կղզու տարածքում սոցիալական ոլորտի բոլոր ծառայություններից անընդհատ օգտվելու հնարավորությունը»: Կառավարության նախատեսած միջոցառումներն առաջին հերթին վերաբերում են Հյուսիսային Իռլանդիայի հետ (որը մարտի 29-ին ԵՄ-ից դուրս Է գալիս Միացյալ Թագավորության կազմում) հետ սահմանով քաղաքացների, ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժման ազատ ռեժիմի պահպանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]