Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանն «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկել է նախարարության զարգացման տեսլականը

Հակոբ Արշակյանն «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկել է նախարարության 
զարգացման տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն «Իմ քայլը» խմբակցության հետ աշխատանքային փակ հանդիպմանը քննարկել է նախարարության առաջնահերթություններն ու զարգացման տեսլականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հանդիպման նպատակը նոր՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծման տեսլականը, դրա զարգացման ու մեր վերցրած ուղղությունների քննարկումն էր. թե ինչու է այդ նախարարությունը ստեղծվում, ինչով է զբաղվելու և որն է  նպատակը: Ես ներկայացրեցի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը»,-նշեց Արշակյանը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ Արշակյանը խոսել է այն ուղիների, ճանապարհային քայլերի մասին, որոնցով բարձր տեխնոլոգիաները կարող են տնտեսությունը զարգացնել: «Մասնավորապես գործող ընկերությունների և նրա մասին, թե ինչպես կարելի է դրանք վերածել ավելի մեծ ընկերությունների, որոնք կարող են շատ օգտակար լինել»,-նշեց նա:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ 12 նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

 Պաշտպանության նախարարություն

 Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]