Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում Է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհում՝ ամենամեծ ջինսի ստեղծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է UPI պորտալը:

Paris-ը ջինսը պատրաստել Է Kansas նորաձեւության բրենդի հետ համագործակցությամբ եւ այն ներկայացրել Mall del Sur խանութում, որը գտնվում Է Սան Խուան դե Միրաֆլորեսում՝ Պերու:

50 հոգուց բաղկացած խումբը կես տարի Է ծախսել 22-հարկանի շենքի չափով տաբատը կարելու համար: Արդյունքում դրա երկարությունը կազմել Է 65,5 մետր, իսկ լայնությունը՝ 42,6 մետր:

Նշվում Է, որ ջինսն առեւտրական կենտրոնում կցուցադրվի մինչեւ շաբաթվա վերջը, ինչից հետո դրանից կկարեն բազմակի օգտագործման տասը հազար պայուսակ: Դրանք կվաճառվեն Paris խանութների ցանցում՝ պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]