1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուս կանայք դարձել են Chanel-ի նկարահանման գլխավոր հերոսուհիները

Ռուս կանայք դարձել են Chanel-ի նկարահանման գլխավոր հերոսուհիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ռուս երեք կանանց հրավիրել Է մասնակցելու ոսկերչական զարդերի նոր հավաքածուին նվիրված գովազդային արշավին: Գովազդային հոլովակները հայտնվել են You-Tube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարահանմանը մասնակցել են Մեծ թատրոնի բալետի առաջատար պարուհի Եկատերինա Շիպուլինան, պետերբուրգցի նկարչուհի Մարիա Յանկովսկին եւ դաջվածքների վարպետ Սաշա Unisex-ը: Կանայք ցուցադրել են Coco Crush շարքը, որում տեղ են գտել թեւնոցներ, մատանիներ, ականջօղեր եւ մանյակներ՝ թանկարժեք քարերով զարդարված դեղին ու սպիտակ ոսկուց:

Առաջին հոլովակում երեւում Է, թե ինչպես Է զարդերով երաժշտության տակ պարում Եկատերինա Շիպուլինան, երկրորդում՝ Մարիա Յանկովսկին նկարում սեփական դիմանկարը, իսկ երրորդում՝ Սաշա Unisex-ն աշխատում իր սրահում: Հավաքածուն ներկայացվելու Է մոսկովյան Aizel բուտիկում, որի հետ Chanel-ը համագործակցում Է արդեն երրորդ անգամ:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:

1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:

1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]