Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել Է The Monkees խմբի հիմնադիրներից մեկը՝ Փիթեր Թորքը

Մահացել Է The Monkees խմբի հիմնադիրներից մեկը՝ Փիթեր Թորքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկյան The Monkees փոփ-ռոք-խմբի հիմնադիրներից մեկը՝ բաս-կիթառահար Փիթեր Թորքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook-ում արտիստի Էջում:

Մահվան պատճառը դեռեւս չի բացահայտվում: Ինչպես գրում Է Variety-ն, տասը տարի առաջ Թորքին ախտորոշել Էին հազվագյուտ տեսակի քաղցկեղ՝ ադենոիդային կիստոզային կարցենոմա: Նա չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության Էր ենթարկվել, ինչից հետո շարունակել Էր հանդես գալ The Monkees-ի կազմում: Երաժիշտը ռոք խմբում նվագում Էր 1965 թվականին դրա հայտնվելուց ի վեր: The Monkees-ը ստեղծվել Է NBC հեռուստաալիքի կողմից՝ The Beatles խմբի ժողովրդականության ալիքին ժամանակակից ռոքերների առօրյայի մասին պատմող համանուն հեռուստասերիալի նկարահանման համար՝: Շուտով կոլեկտիվը դուրս Է գալիս սերիալի սահմաններից՝ սկսելով թողարկել սեփական երգերը եւ համերգներ ու շրջագայություններ կազմակերպել: The Monkees-ը հայտնի Է այնպիսի կոմպոզիցիաների շնորհիվ, ինչպիսիք են՝ Last Train to Clarksville-ը, Pleasant Valley Sunday-ը, Daydream Believer-ը, and I՚m a Believer-ը: Խմբի դիսկոդարանում կա 13 ալբոմ: Թորքը տարբեր ժամանակներում հանդես Է եկել որպես խմբի բասիստ, կիթառահար, ստեղնային գործիքներ նվագող եւ բեք-վոկալիստ:

The Monkees-ի ֆրոնտմեն Դեւի Ջոնսը մահացել Է 2012 թվականին 66 տարեկան հասակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]