Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

Պետպատվերով հատկացումների  մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում (https://www.armed.am/govlimits/) առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝  ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից, կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո  էջում  հայտնվում է  այն  բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։  Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների  տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների  մասին տեղեկությունը։

«Այս գործիքն առաջին հերթին նախատեսված է պետպատվերի ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար։ Բուժհաստատություններն էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով մուտքագրում են պետպատվերի շրջանակում կատարված աշխատանքները, և համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս, թե  կոնկրետ ծառայության համար պետության կողմից հատկացված միջոցներից որքանն է արդեն ծախսվել, որքանն է մնացել։ Սա հնարավորություն է տալիս պետպատվերից օգտվող քաղաքացիներին  միանգամից դիմել հենց  այն հաստատությանը, որտեղ տվյալ պահին չօգտագործված հատկացումներ կան։ Սա թափանցիկությանն ուղղված լավ գործիք է, որը ներդրվել է դեռ 2018թ․ հունիսին՝  ելնելով առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներից։ Հիմա արդեն հասանելի են 2019 թ սահմանաչափերը»,-պարզաբանել  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Ներկայումս  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում ընթացիկ տեղեկատվությունը հասանելի դարձնել կայքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]