Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: 
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Դպրոցահասակ երեխաների ծնողներ բազմիցս են հարց բարձրացրել պայուսակների ծանր լինելու մասին, սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվ քննարկվել է՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու ակնկալիքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]