Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ

Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել հացադուլ հայտարարած ցմահ 
դատապարտյալներ Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստ է հանդիպել  հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ կհանդիպի իր հերթական այցի ընթացքում:

«Կհանդիպեմ բոլոր դատապարտյալների հետ՝  անկախ նրանից իրենք իմ հետ հանդիպում ակնկալել են, թե ոչ, ու անկախ նրանից՝  իրենք հացադուլի մեջ են, թե ոչ»,- ասաց Զեյնալյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց, որ ցմահ դատապարտյալները  գտնվում են բժիշկների վերահսկողության տակ հացադուլավորների համար նախատեսված խցում, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արմեն Տեր–Սահակյանը փետրվարի 12-ին հացադուլ էր սկսել՝ պահանջելով հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ, իսկ Արամ Խաչիկյանը պահանջում է վերանայել իր նկատմամբ հարուցված քրեական գործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]