Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել հեռուստաալիքին սկանդալային ֆիլմի պատճառով. NBC

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել հեռուստաալիքին սկանդալային ֆիլմի պատճառով. NBC

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը փետրվարի 21-ին 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ մարտին «Հեռանալով «Նեւեռլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ, որը պատմում Է մանկապղծության մեջ «փոփ-երաժշտության արքայի» նոր մեղադրանքների մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ հայցը ուղարկվել Է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել Էր 1992 թվականին եւ նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել Է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել Էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, եւ երգիչն անմեղ Է ճանաչվել:

HBO-ն տարածված հայտարարության մեջ հաստատել Է վավերագրական ֆիլմը ցուցադրելու պլանները, «չնայած կինոնկարի նկատմամբ «վստահությունը խարխլելու հուսահատ ու տեւական փորձերին»: Այն ենթադրվում Է երկու մասով ցուցադրել մարտի սկզբին: «Դա յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա դիտել ֆիլմը եւ եւ իր եզրակացությունն անել դրա բովանդակության վերաբերյալ»,-նշել Է հեռուստաալիքը: «Հեռանալով «Նեւեռլենդից» ժապավենի պրեմիերան կայացել Է հունվարին Յուտայի նահանգում Սանդենս կինոփառատոնի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]