Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական նախաձեռնություն կմշակի

«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական 
նախաձեռնություն կմշակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերելու է մտավոր սեփականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնեց՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը:

«Հակոբ Արշակյանի հետ խոսել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին: Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունում խումբ կձևավորվի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:  Մասնավորապես, Արշակյանը նշեց երկու նախաձեռնության մասին: Խոսքը մտավոր սեփականության մասին է»,-ասաց Մակունցը:

Նա նշեց՝ մտավոր սեփականության հարցը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, և դա կարգավորման կարիք ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]