Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Freestyler կուլտային հոլովակը նորովի է ներկայացվել դրա 20-ամյակի առթիվ

Freestyler կուլտային հոլովակը նորովի է ներկայացվել դրա 20-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bomfunk MC՚s կոմպոզիցիայի համար Freestyler օրիգինալ հոլովակի թողարկումից 20 տարի անց Ցանցում հայտնվել Է հոլովակի նորացված տարբերակը: Տեսահոլովակը զետեղված Է Telenet YUGO բելգիական հեռահաղորդակցական ընկերության You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակի տեսաշարքը օրիգինալը կրկնում Է մի շարք բացառություններով: Եթե 20 տարի առաջ դեռահասը մետրոյում ժամանակը կառավարում Էր փլեերի պուլտի օգնությամբ, ապա նոր տարբերակում հերոսուհին տարածությունը եւ ժամանակը փոխում Է իր սմարթֆոնով:

Նոր հոլովակում, ինչպես եւ սկզբնական օրինակում, դիտողի դերը խաղում Է Bomfunk MC’s-ի մասնակից Ռայմոնդ Իբենքսը: Երեք օրում հոլովակը հավաքել Է ավելի քան 600 հազար դիտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]