1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում  

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրու քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու «Կրագերո Ռեզորտ Չեսս 2019» միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համար Կրագերոի մրցաշարին մասնակցում են միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը:
Մրցաշարն անցկացվում է երկու խմբով: A մրցաշարում խաղում են Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարիետա Խաչատրյանը: Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը իրենց ուժերն են փորձում B մրցաշարում:

Կայացած 3 տուրից հետո A մրցաշարում հանդես եկող  Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը և Անահիտ Մկրտչյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Մարիետա Խաչատրյանը՝ կես միավոր:

B մրցաշարում Սիմոն Թումանյանն իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին, իսկ Հայկ Մանուկյանն ունի 2 միավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]