Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արդարադատության նախարարը պատգամավորներին թվեր է ներկայացրել

ՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. 
Արդարադատության նախարարը պատգամավորներին թվեր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին նախարարն Ազգային ժողով է եկել հանձնաժողովի հրավերով:

«Կառավարությունն իր առջև դեռևս մայիս ամսին խնդիր էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մինչև համաներում իրականացնելն այդ խնդիրն արդեն չկար: Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»,- ասաց Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու նպատակը ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թոթափելը չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]