1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բեռնի Սանդերսը Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի օրինական ղեկավար

Բեռնի Սանդերսը Գուայդոյին չի ճանաչում Վենեսուելայի օրինական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերմոնտի նահանգից ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, ով ավելի վաղ հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Է առաջադրվելու 2020 թվականի ընտրություններում, հայտարարել Է, որ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ չի ճանաչում: Այդ մասին նա հայտնել Է փետրվարի 21-ին Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդավարը հարց Է տվել Սանդերսին, թե նա Խուան Գուայդոյին համարում Է արդյոք Վենեսուելայի օրինական նախագահը: «Ո՛չ,- պատասխանել Է սենատորը:- Ես կարծում եմ, որ լուրջ հարցեր կան (Վենեսուելայում կայացած) վերջին (նախագահական) ընտրությունների կապակցությամբ, եւ կան մեծ թվով մարդիկ, ովքեր կարծում են, որ դրանք կեղծվել են: Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք Է աշխատի միջազգային հանրակցության հետ՝ այնպես անելու, որ Վենեսուելայում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]