Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մակրոնն ընդհանուր «ձախողում» Է համարել «դեղին բաճկոնավորների» շարժման հայտնվելը. AFP

Մակրոնն ընդհանուր «ձախողում» Է համարել «դեղին բաճկոնավորների» շարժման հայտնվելը. AFP

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում Է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն արտացոլում Է այն «վիթխարի կոլեկտիվ ձախողումը», որին ինքը նույնպես մասնակցություն Է ունեցել: Այս դիրքորոշումը պետության ղեկավարը հայտնել Է «Ժողովուրդը եւ նախագահը» գրքի հեղինակներին տված հարցազրույցում, որից փետրվարի 21-ին հատվածներ Է բերել Agence France-Presse-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ մարդիկ ամաչում Էին իրենց կյանքի, այն բանի համար, որ չեն կարող հասնել իրենց ցանկությունների կատարմանը՝ չնայած բոլոր ջանքերին: Այդ մենք ենք, որ պետք Է ամոթ զգանք,- ընդգծել Է պետության ղեկավարը:- Դա վիթխարի ընդանուր ձախողում Է, որում կա մեղքի իմ բաժինը: Բայց ես դեռ երեք տարի ունեմ դա փոխելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]