Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

ԱՄՆ-ը 200 մարդուց բաղկացած խաղաղապահ զորակազմ կթողնի Սիրիայում


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է 200 ամերիկացի զինծառայողներից բաղկացած «ոչ մեծ խաղաղապահ զորակազմ» թողնել Սիրիայում՝ այդ երկրից իր զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը փետրվարի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Մոտավորապես 200 մարդուց բաղկացած ոչ մեծ խաղաղապահ զորակազմն ինչ-որ ժամանակ կմնա Սիրիայում»,- գործակալությունը մեջբերել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել Է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրբսբերումն սկսելու որոշման մասին: Ներկայում Սիրիայում Է գտնվում ԱՄՆ-ի երկու հազարանոց զորակազմը: Սկզբնապես ենթադրվում Էր, որ Վաշինգտոնը զորքերը դուրս կբերի 60-100 օրվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ