Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Առնվազն 53 մարդ Է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում առնվազն 53 մարդ Է փետրվարի 21-ին տուժել տարածաշրջանի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ինքնավարության բուժօգնության ծառայությունը եւ կատալոնյան ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանությունում ՏԱՍՍ-ի թղթակցի համար ճշտել են, որ տուժածներից առնվազն 16-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաները տարածաշրջանում սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան: Նրանք արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ: Համընդհանուր գործադուլ են կազմակերպել աշխատավորների մի քանի խոշոր արհմիություններ, որոնք հանդես են գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, եւ ուսանողները: Ցուցարարները գործադուլի ընթացքում դրոշներ են պարզել՝ հաջակցություն անկախության եւ կարգախոսներ են վանկարկել, որոնցով կոչ են անում ազատել անկախության շարժման այն 12 առաջնորդներին, որոնց այժմ դատում են Մադրիդի Գերագույն դատարանում: Տեղական տրանսպորտային դեպարտամենտների ներկայացուցիչների տվյալներով՝ երթեւեկությունը խախտվել Է Բարսելոնայում եւ Կատալոնիայի տասնյակ ավտոճանապարհներին, իչնպես նաեւ խափանումներ են դիտվել երկաթուղային տրանսպորտի երթեւեկության մեջ:

Մադրիդում դատաքննությունն սկսվել Է փետրվարի 12-ին եւ, ինչպես սպասվում Է, կտեւի առնվազն երեք ամիս: Իսպանիայից Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել Է 2017 թվականին: Մադրիդն այն անօրինական Է համարում: Անկախության շարժման առաջնորդներին մեղադրում են Իսպանիայից անջատվելու շուրջ հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման, ինչպես նաեւ 2017 թվականին անկախության միակողմանի հռչակման մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ