Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ինտեր»-ը, «Չելսի»-ն և «Նապոլի»-ն հաղթեցին. Եվրոպայի լիգայի 1/16-ի այլ արդյունքերը

«Ինտեր»-ը, «Չելսի»-ն և «Նապոլի»-ն հաղթեցին. Եվրոպայի լիգայի 1/16-ի այլ արդյունքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում կայացան թիմերի պատասխան հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆրանկֆուրտ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Դոնեցկի «Շախտյոր»-ին հաղթեց 4:1 հաշվով: «Նապոլի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ցյուրիխ»-ի դարպասը: «Զալցբուրգ»-ը 4 գնդակի տարբերությամբ հաղթեց «Բրյուգե»-ին, իսկ Զագրեբի «Դինամո»-ն երեք գնդակի առավելությամբ` «Պլզեն»-ին: «Զենիթ»-ը Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթեց թուրքական «Ֆեներբահչե»-ին, իսկ «Վալենսիա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ  «Սելթիկ»-ի նկատմամբ: «Վիլիառեալ»-«Սպորտինգ» (1:1), «Բենֆիկա»-«Գալաթասարայ» (0:0), «Բայերն»-«Կրասնոդար» (1:1) խաղերն ավարտվեցին ոչ-ոքի: «Չելսի»-ին հաղթեց «Մալմո»-ին 3:0, «Ռեններ»-ը «Բետիս»-ին 3:1, «Ինտեր»-ը` «Ռապիդ»-ին 4:0, «Կիևի Դինամո»-ն` «Օլիմպիակոս»-ին 1:0, իսկ «Պրահա»-ն` «Գենկ»-ին` 1:4 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]