Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Արսենալ»-ը հաղթեց ԲԱՏԷ-ին և Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը հաղթեց ԲԱՏԷ-ին և Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է. Մխիթարյանը 
մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց բելառուսական ԲԱՏԷ-ին (3:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջ անցան հաշվի մեջ խաղի 4-րդ րոպեին, երբ ԲԱՏԷ-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վոլկովը: Այնուհետ՝ մինչ խաղակեսի ավարտը՝ 39-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրկնատակեց Մուստաֆին: Երկրորդ կեսի 60-րդ րոպեին  «Արսենալ»-ի երրորդ գոլը խփեց Սոկրատիսը: Ի վերջո «զինագործները» պարտվելով առաջին խաղում նվազագույն հաշվով՝ կարողացան հաղթել պատասխան հանդիպմանը 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հներիխ Մխիթարյանը թիմի մեկնարային կազմում էր, սակայն փոխարինվեց 78-րդ րոպեին:

«Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ՝ երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով հաղթելով ԲԱՏԷ-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ