Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել  են հանցագործության 55 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 6, յուրացման կամ վատնման և ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնասպանության հակելու և թմրանյութի իրացման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ