Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արարատ»-ը ցանկանում է վարձակալել «Ֆեներբախչե»-ի շվեյցարացի հարձակվողին

«Արարատ»-ը ցանկանում է վարձակալել «Ֆեներբախչե»-ի շվեյցարացի հարձակվողին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Haber7-ը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Ֆեներբախչե»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։

Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ «Արարատ»-ը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։  «Արարատ»-ը 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Ermenihaber.am-ը փորձել է կապ հաստատել «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանել են.

«Փորձարկվող և բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]