Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

ԱԳ նախարարը Հայաստան այցելելու պաշտոնական հրավեր է հղել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգը և այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերն ու նախաձեռնությունները։

Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցել է Հայաստան այցելելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերը։

Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձ են կատարել իրենց մոտեցումներին և առաջնայնություններին։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ