1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Սարգսյանն ավելորդ է համարում ԱՀ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելը

Կարեն Սարգսյանն ավելորդ է համարում ԱՀ Նախագահ Սահակյանի հետ որևէ 
տարաձայնություն ունենալու մասին խոսելը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Կարեն Սարգսյանի ազատման մասին որոշումը կայացվել է նրա դիմումի համաձայն: Այս մասին ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները:

«Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ Նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում ինձ դրսևորելու համար: Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,-  նշել է Կարեն Սարգսյանը և ավելացրել, որ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է:

Նրա խոսքով՝ նա իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցրել է Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]