Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրիական զարգացման համագործակցությունը պատրաստ է աջակցել ՀՀ գյուղատնտեսության բարեփոխումներին

Ավստրիական զարգացման համագործակցությունը պատրաստ է աջակցել ՀՀ 
գյուղատնտեսության բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 21-ին ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին (Gerhard Schaumberger): Հանդիպմանը ներկա է եղել նաև գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման, և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գերհարդ Շաումբերգերը նշել է, որ ԱԶՀ-ի ծրագրերի մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են և իրենք պատրաստ են աջակցել  կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, և ամրապնդել առկա համագործակցությունը: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը սպասվում է ավստրիական առևտրական պատվիրակության այցելություն Հայաստան, որը նոր ազդակ կհաղորդի երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության, կաթիլային ոռոգման, գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացման և կոոպերատիվների ստեղծման հարցերը:

Անդրադարձ է կատարվել 11,7 մլն եվրո բյուջե ունեցող «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» ծրագրին, որ համաֆինանսավորվում է ԵՄ և ԱԶՀ կողմից (9,7 մլն և 2 մլն համապատասխանաբար) և իրականացվելու է ԱԶՀ կողմից:

2011 թ-ից ի վեր՝ ԱԶՀ-ը ֆինանսավորել  է մոտ 30 մլն եվրո արժողությամբ մի շարք ծրագրեր Հայաստանում, որոնց մեծ մասը գյուղատնտեսական բնույթի են՝ վերջնական նպատակ ունենալով կրճատել աղքատությունը և նպաստել եկամուտների աճին: Ընթացիկ ծրագրերի թվում են անասնապահության  և օրգանական գյուղատնտեսության զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am