Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Airbus-ի տարածաշրջանային ղեկավար պատվիրակություն այցով կամփոփվեն Հայաստանի ծրագրային առաջարկները

Airbus-ի տարածաշրջանային ղեկավար պատվիրակություն այցով կամփոփվեն 
Հայաստանի ծրագրային առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին և քննարկել նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Airbus-ի ներկայացուցիչները Մանե Ադամյանին ներկայացրել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ կատարված քայլերը՝ մասնավորապես անդրադառնալով ավիացիայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, մասնագիտական կրթության բնագավառներում իրականացվելիք ծրագրերին։

Գործարարները նաև նշել են, որ քննարկված գաղափարներն ու առաջարկված ծրագրերն ամփոփելու և կյանքի կոչելու նպատակով Airbus ընկերության տարածաշրջանային ղեկավար պատվիրակությունը մարտի 4-6-ը այցելելու է Հայաստան։

Կարևորելով քննարկված ծրագրերը հաջորդ` իրականացման փուլ տեղափոխելու   անհրաժեշտությունը` փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ծրագրերի իրագործման ջանքերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]