Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել ՀՀ 
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

«Նախարարը «Իմ քայլը» խմբակցության հետ Ազգային ժողովում կհանդիպի փետրվարի 22-ին»,- ասաց Առաքելյանը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Փետրվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ նախատեսում են աշխատանքային հանդիպման հրավիրել նաև Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ