Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Brexit-ի վերաբերյալ նոր քաղաքական հռչակագիրը կընդունվի ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովում. Reuters


ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ քաղաքական հռչակագրի տեքստը, որը թույլ կտա Իռլանդիայի հետ Միացյալ Թագավորության սահմանի վիճելի հարցի լուծում գտնել, պաշտոնապես հավանության կարժանանա ԵՄ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 21-22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագետների:

Գործակալության տեղեկությունների համաձայն, Եվրամիությունը մինչեւ փետրվարի 28-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կներկայացնի նոր փաստաթղթի ընդհանուր դրույթները, որն անվանում են «զուգահեռ հռչակագիր» կամ «մեկնաբանությունների գործիք» «բեքստոպի»՝ պաշտպանական մեխանիզմի վերաբերյալ, որը կոչված Է թույլ չտալ սահմանի հայտնվելը Իռլանդիա կղզում:

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը փետրվարի 20-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ նոր համատեղ քաղաքական հռչակագիրը մշակման գործընթացում Է: Նա ընդգծել Է, որ Brexit-ի մասին պայմանագիրը վերանայման ենթակա չԷ, սակայն այն կարելի Է մեկնաբանել կամ լրացնել այնպիսի ձեւակերպումներով, որոնք կարող են բավարարել Եվրամիությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ