Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող 
կալանավորի մահվան դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 1965թ. ծնված Մ.Պետրոսյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ քննիչը:

Դեպքի վայրի զննությամբ կալանավոր Մ.Պետրոսյանի դին հայտնաբերվել է սավանից ինքնաշեն եղանակով պատրաստված պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում:

Խցում հայտնաբերվել է նաև այն սավանը, որից կտրված հատվածներով պատրաստվել է ինքնաշեն պարանը:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]