Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մաշտոցի պողոտայի ամենաքննադատված գետանցումում վերանորոգման աշխատանք է սկսվել

 Մաշտոցի պողոտայի ամենաքննադատված գետանցումում վերանորոգման աշխատանք 
է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի այգու դիմացի գետնանցումը վերանորոգվում է: Նախկին հանրախանութի տարածքում «Տաշիր գրուպ» ընկերությունն սկսել է շինարարական աշխատանքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գևորգյանը:

««Տաշիր գրուպ»-ը՝ որպես Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու կառուցապատող, պարտավորություն է ստանձնել նաև սեփական միջոցներով բարեկարգել գետնանցումը»,- ասաց Գևորգյանը:

Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանի հարակից հանգստյան գոտու) բարեկարգման աշխատանքները ևս իրականացվել են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

Մաշտոցի պողոտայի այդ գետնանցումում տիրող իրավիճակը բազմիցս քննադատության է ենթարկվել՝ այնտեղ տիրող գարշահոտության, մթության պատճառով:

Փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն կամ մասնավորից հետ կվերադարձվեն համայնքներին: Նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է գույքագրել բոլոր գետնանցումները: Դրանցից մեծ մասը գնվել են և ունեն սեփականատերեր: Մարությանի խոսքով` գետնանցումների սեփականատերերը իրենց պարտավորությունները կատարելու պատրաստակամություն են հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]